Յոգայի միջազգային օրը Երևանում

Արդեն չորրորդ տարին է՝ աշխարհի 192 երկրում, այդ թվում՝ նաև Հայաստանում Հունիսի 21-ը նշվում է որպես Յոգայի միջազգային օր:

Հունիսի 21-ը խորհրդանշական է նրանով,  որ դա ամառային արևադարձի օրն է` տարվա ամենաերկար օրը:

Բացման արարողությունից և ելույթներից հետո սկսվեց յոգայի՝ 5000 տարվա պատմություն ունեցող ֆիզիկական, մտավոր և հոգևոր այս պրակտիկայի բաց դասը, որին մասնակցեցին Հնդկաստանի դեսպանը, տարբեր կենտրոններ ներկայացնող փոձառու յոգեր, սկսնակ յոգեր և ուղղակի հետաքրքրված մարդիկ:

Բաց դասերը սովորաբար կազմակերպվում են Հնդկաստանի դեսպանատան,  Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի և Լույս յոգա ստուդյայի կողմից, բայց այս տարի միացել էր նաև Bonaqua հայկական ջուրը, որը պարունակում է բալանսավորված միներալներ և վերջերս Bonaqua ջուրը հավաստագրվել է Միջազգային համի և որակի ինստիտուտի կողմից՝ իր գերազանց համի համար:

Յոգայի բաց դասեր անցկացվեցին նաև Վանաձորում և Ջերմուկում՝ հունիսի 23-ին և 24-ին:

Image may contain: 1 person, sitting

Image may contain: one or more people and shoes

You May Also Like