Նորաձևության մեջ, իհարկե, չկան օրինաչափություններ, բայց թրենդերը հիմնականում թելադրում են նորաձևության տները: Սակայն վերջերս կա միտում, որ բազմաթիվ բլոգերներ ներկայանում են նորաձևության ցուցադրություններին անհայտ ապրանքանիշերի իրերով, որոնք էլ հետո թրենդ են դառնում: Այդ իրերի շարքում է նաև ցանցաձև գործվածքով հագուտը, որը միաժամանակ կրում էին մի շարք հյուրեր՝ վերջերս տեղի ունեցած ցուցադրություններին: