Ամառային «Սորբե»՝ Լիլիթ Հակոբիից

Բարի առավոտ բոլորին:
Մեկ շաբաթ առաջ խոսել եմ խոհանոցի, սննդի և գեղեցիկ ձևավորման հանդեպ ունեցած հետաքրքրությանս մասին:
Այսօր առաջին բաղադրատոմսը, որը կուզեի ներկայացնել, շատերին հայտնի է ֆրանսիական խոհանոցից, սակայն քչերը գիտեն, որ այն Ֆրանսիա է հասել իտալացիների շնորհիվ:
Եվ այսպես «ՍՈՐԲԵ»: Ամռան տապին թարմանալու լավագույն միջոցներից է: Այն պատրաստում են ինչպես հատապտուղներից, այնպես էլ ցիտրուսային մրգերից: Հազվադեպ պատրաստվում է սերուցքի, կաթի կամ ձվի հավելումով: Այսօր կներկայացնեմ «Սորբե» -ի գրեթե ամենապարզ և արագ տարբերակը:
Եվ այսպես, մտապահեք պահանջվող մթերքը համապատասխան չափաբաժիններով.
ելակ — 500գր.
շաքարավազ — 60գր.
նարնջի հյութ — 1/2 հատից
կիտրոնի հյութ — 1/2 հատից:
Պատրաստման ընթացքին կարող եք հետևել ստորև ներկայացված տեսա-բաղադրատոմսում:
Հավելեմ, որ ավելի թանձր զանգված ստանալու համար, կիտրոնի և նարնջի հյութը նախքան հարած ելակին խառնելը, կարելի է եռացնել շաքարավազի հետ:
Սառցարանում հարկավոր է թողնել 5-6 ժամ, յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ խառնել` հարթ և միասեռ զանգված ստանալու համար:
Հուսով եմ, կփորձեք և կհավանեք այս եղանակով պատրաստված «Սորբե»- ն:
Ձեր կարծիքը կամ հարցերը միշտ կարող եք թողնել մեկնաբանություններում, կամ ինստագրամյան հետևյալ հղումով՝ the_foody_mood
Մաղթում եմ աշխատանքային հաջող շաբաթ` լի համեղ և գունեղ ուտեստներով:

You May Also Like