#ՈւրբաթԻրիկունվա սանգրիա Լիլիթ Հակոբիից

Բարի օր բոլորին:
Կարծում եմ, որ չեմ սխալվի, եթե պնդեմ, որ բացի համեղ սնվելուց, բոլորս սիրում ենք նաև զովացնող ըմպելիքներ: Առավել ևս, եթե դրանք պատրաստված են վիտամիններով հարուստ թարմ մրգերից, հատապտուղներից կամ, օրինակ` հանգստացնող խոտաբույսերից:
Յուրաքանչյուր երկիր առանձնանում է իրեն հատուկ զովացուցիչ ըմպելիքներով` կախված կլիմային բնորոշ մրգերից և ինչու չէ նաև տվյալ ժողովրդի խառնվածքից: Այսպես, օրինակ` տաքարյուն իսպանացիների «սանգրիա»- ն, որը թարգմանաբար նշանակում է «արյուն»: Հիմքում կարմիր գինին է` ցիտրուսայն մրգերի, դեղձի, սալորի, խաղողի հավելումով: Պարտադիր պայման է որևէ գազավորված ըմպելիքի ավելացումը (տոնիկ, լիմոնադ կամ ուղղակի բնական հանքային ջուր):
Սանգրիայի համար անհրաժեշտ է.
կարմիր գինի -750մլ
տոնիկ կամ հանքային ջուր — 500մլ
նարինջ — 1/2 հատ
լիմոն — 1/2 հատ
ելակ — 5-6 հատ
սալոր և դեղձ — 1 հատ
ջուր — 200մլ
մեղր/շաքարավազ — ըստ ցանկության
Զարմացրեք ձեր ընկերներին ձեր իսկ պատրաստած սանգրիայով ուրբաթ երեկոյան:
Ինձ միշտ կարող եք գտնել ինստագրամի հետևյալ հղումով` Instagram
Զով և լուսավոր օր եմ մաղթում բոլորին:
Լիլիթ Հակոբի

You May Also Like