Երևանի նկարահանումները մարտահրավեր են մեզ համար. Պավել Վոլյա

Week.am-ը զրուցել է Պավել Վոլյայի հետ՝ Երևանում անցկացվելիք Comedy Club-ի նկարահանումներին ընդառաջ :

 

Դուք հաջողակ և կայացած տղամարդ եք. երբևէ մտածե՞լ եք՝ կյա՞նքն է Ձեր նկատմամբ առատաձեռն գտնվել թե՞ Դուք նպատակաուղղված գնացել եք դեպի այդ հաջողությունը:
Լսեք, ես ջեքփոթ չեմ շահել, ոչ էլ բազմոցին նստել ու սպասել եմ, մինչև մի լուրջ հեղինակություն կասի <<Պավլիկ, դու մեզ պետք ես>> : Ես շատ եմ աշխատել, որպեսզի հասնեմ նրան, ինչ հիմա ունեմ:

Շարունակում եք արդյոք զարգանալ Ձեր ոլորտում թե՞ արդեն պիկն է:
Եթե մի օր ասեմ, որ այլևս աճելու տեղ չունեմ՝ անպայման ապտակեք ինձ: Անգամ բեմ դուրս գալուց առաջ ես ամեն անգամ խենթանալու աստիճան հուզվում եմ: Ես կարծում եմ այդպես ճիշտ է:

Շատ վաղուց եք հումորի բնագավառում. մինչև հիմա հաճույք ստանու՞մ եք Ձեր աշխատանքից թե՞ արդեն սովորական է դարձել:
Այո, այլապես հիմա նստած կլինեի Իսպանիայի ծովափերից մեկում՝ Ձեր հարցերին պատասխանելու փոխարեն:

Ավելի շատ սիրում եք նախապես պատրաստած մոնոլոգնե՞րը թե՞ իմպրովիզացիաները հյուրերի հետ:
Իմ աշխատանքն ինձ դուր է գալիս իր բոլոր կողմերով:

Երկա՞ր եք նախապպատրաստվում ելույթներին:
Տեսեք, թե ոնց է ամեն ինչ ընթանում: Նախ ես մի քանի գիշեր երկար նստում եմ գրասենյակում և գրում եմ, գրում եմ ու էլի գրում: Հետո բեմ եմ դուրս գալիս ինչ-որ փորձնական երեկույթի ժամանակ (դրանք միշտ են իրականացվում՝ լսարանի արձագանքը զգալու համար): Այդ ընթացում ինչքան հնարավոր է շատ իմպրովիզներ եմ անում: Եվ հենց այդ ընթացքում են ծնվում նոր հումորները, որոնք չէին կարող ի հայտ գալ գրելու ընթացքում: Եվ ծրագիրն աստիճանաբար <<միս>> է ձեռք բերում, հավաքվում են դետալները… Այն մշտապես շտկման ու բարելավման փուլում է: Իմ գլխում մշտապես խմորվում են հումորները, իրադարձություններն ու խենթությունները:

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում. կինո՞, գրքե՞ր, ճամպորդությու՞ն
Այն ամենը ինչ թվարկեցիք, ինչպես նաև հազար ու մի իրադարձություն, որ տեղի է ունենում ինձ հետ ամեն օր:

Հումորի մեջ կա՞ սահման, որը դու երբեք չեք անցնի:
Ես կոմիկ եմ, ոչ թե քաղաքական գործիչ կամ քարոզիչ: Բեմից ես միայն կատակներ եմ հնչեցնում, որոնք կառուցվում են կոնտրաստի վրա՝ <<Կարելիների>> և <<Չի կարելիների>> հատման սահմանին: Իհարկե կան թեմաներ, որոնց մասին ես չեմ խոսում, բայց ոչ թե պայմանական արգելքների պատճառով, այլ զուտ դրանք ինձ համար անհետաքրքիր են:

Մի փոքր Ձեր ոճի մասին: Ոճաբան ունե՞ք թե՞ ինքներդ եք հագուստ ընտրում:
Եթե անկեղ ինձ ապշեցնում է, որ ես ոճային տղամարդու տպավորություն եմ թողնում: Առօրյայում ես կրում եմ այն ինչ պահարանում առաջինն է ձեռքի տակ ընկնում, իսկ նկարահանումների հագուստը ընրում են ոճաբանները: Ես էլ լուռ համաձայնվում եմ:

Որքանով տեղեկացված եմ՝ սա Ձեր առաջին այցը չէ Երևան:
Գիտեք, կան վայրեր, որոնց կապվում ես հոգով և սրտով: Երևանն հենց այդպիսին է ինձ համար: Ես պաշտում եմ Երևանում ապրող մարդկանց, ջազ ակումբները, սրճարաններն ու առհասարակ այս քաղաքի հետ կապված ամեն ինչ:

Հայ հանդիսատեսի համար հատուկ ծրագիր նախապատրաստե՞լ եք:
Իհարկե: Մենք առաջին անգամ ենք այսպիսի կազմով այցելում Երևան: Նկարահանումներն այս քաղաքում մարտահրավեր են մեզ համար: Այնպես որ բոլորիդ հրավիրում ենք, անպայման կգաք:

 

Հիշեցնենք՝ Սպտեմբերի 15-ին և 16-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի Comedy Club փառատոնը։

 

Սուսաննա Ճաղարյան

 

 

 

 

 

You May Also Like