Moon Art Therapy. մանկական երազանք Երևանում

Բոլորովին վերջերս Երևանի Հանրապետության 2-րդ նրբանցք հասցեում բացվել է Moon Art Therapy մանկական ժամանցի և զարգացման կենտրոն, որը միանգամից աչքի է ընկնում իր ինքնատիպությամբ և մարուքների հանդեմ նրբանկատությամբ:

Կենտրոնի հիմնադիրը հոգեբան և արտ-թերապևտ Գոհար Խաչատրյանն է: Վերջինս կրթություն է ստացել Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ում, այնուհետև ԵՊՀ-ում: Սակայն մշտապես շարունակում է մասնակցել մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների:

Կենտրոնում գործում են մի շարք ծառայություններ՝ կավագործության խմբակներ, նկարչության խմբակներ, արտ-թերապիա, հոգեբանի և լոգոպեդի ծառայություն, նախադպրոցական զարգացման խմբակներ, ինչպես նաև ժամանցի կազմակերպում: Եվ այս ամենի արդյունավետությունը հնարավոր է դառնում պրոֆեսիոնալ և կոմպետենտ թիմի շնորհիվ:

 

Ինչպես նշեցինք, չափազանց մեծ ուշադրություն է դարձված մեծ նշանակություն ունեցող մանրուքներին՝ սենյակների ճիշտ ջեմաստիճանին և մաքրությանը, խաղալիքների որակին ու տեսակին, արտ-թերապիայի ընթացքում օգտագործվող նյութերին և այլն: Բոլոր նյութերն ու խաղալիքները էկոլոգիապես մաքուր են և անվնաս, ինչպես նաև ճիշտ զարգացմանն ու ընկալմանը: Եվ ինչպես Գոհարը նշեց ՝ <<Փորձել եմ ստեղծել այնպիսի միջավայր և պայմաններ, որտեղ հանգիստ կուղարկեի նաև իմ երեխային>>:

 

Instagram
Facebook

You May Also Like