Fuckup Nights Armenia Vol. 2-ը Միրզոյան գրադարանում

Fuckup Nights Vol. 2-ը տեղի ունեցավ Հունիսի 22-ին, Միրզոյան գրադարանի բակում, և եղանակը պարգևեց առաջին ֆաքափը՝ միջոցառումից առաջ սկսած հորդառատ անձրևը կարծես միտք չուներ դադարելու, բայց բարեբախտաբար այն երկար չտեղաց:

Երկրորդ Fuckup Nights Armenia-ի  խոսնակներն էին ArmAs գինիների գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը, Veon Armenia(Beeline)-ի գործադիր տնօրեն Անդրեի Պտախինը, FLYR-ի  համաշխարհային գործընկերության տնօրեն Տաթևիկ Ռևազյանը և  BlockTech-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն և Nordic Blockchain Association-ի հիմնադիր Փիթր Միքելսոնը:

Վերջիններս պատմեցին իրենց պրոֆեսիոնալ ձախողումների և դրանցից դասեր քաղելու մասին: Ինչպես նաև պատասխանեցին մի շարք հարցերի:

Fuckup Nights-ը գլոբալ շարժում է, որը սկիզբ է առել 2012 թ-ին Մեխիկոյում, իսկ այնուհետև տարածվեց ողջ աշխարհում՝ այդ թվում նաև Հայաստանում: Եթե մինչ այդ ընդունված էր մի ձևաչափ, երբ մարդիկ հավաքվում էին և պատմում միայն իրենց հաջողությունների ու ձեռքբերումների մասին, ապա Fuckup Nights-ը գլխիվայր փոխեց այդ մոտեցումը: Fuckup Nights-ի հավաքների դեպքում հյուրերը պատմում են իրենց պրոֆեսիոնալ ձախողումների մասին, և այդ ձախողումների միջոցով աճելու ու իրական փորձառություն ձեռք  բերելու:

Հայաստանում Fuckup Nights-ի կազմակերպիչ կուրատորներն են Հայարփի Սահակյանն ու Վաչե Ջիհանյանը: Հենց նրանց շնորհիվ երեկ Երևանում տեղի ունեցավ Fuckup Nights-ի արդեն երկրորդ հավաքը:Հիշեցնենք՝ մեր տարածաշրջանում Հայաստանն առաջինն է միացել շարժմանը, իսկ վերջերս միացավ նաև Վրաստանը:

Իսկ մենք արդեն անհամբեր սպասում ենք 3-րդ Fuckup Nights Armenia-ին:

You May Also Like