FuckUp Nights Armenia Vol. 3

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ FuckUp Nights Armenia-ի արդեն երրորդ հանդիպումը` այս անգամ Տեսարանում: Ներկաների քանակը, միջոցառման հաճախականության աճը, խոսնակների ոլորտների ու թեմաների բազմազանությունը թույլ են տալիս վկայել, որ շարժումը ճիշտ ուղղու վրա է և որ հայ լսարանը այլևս հետաքրքրված չէ հաջողության հասնելու պարզ և միֆական պատմություններով, այլ ցանկանում է լսել իրական պատմություններ՝ սխալներով, դժվարություններով և դրանք հաղթահարելու, սեփական փորձը ստեղծելու ոչ առասպելական մեթոդներ, և որ ամենակարևորն է՝սովորել չհանձնվել նույնիսկ ամենասարսափելի սխալներից ու հիասթափություններից հետո:

 

Ընդլայնվել է նաև խոսնակների աշխարհագրությունը. այս անգամ 4 հյուրերից 2-ը ժամանել էին արտերկրից:

 

Առաջին հյուրը Ռոբերտ Բասիլին էր, ով հաղթահարել է այնպիսի դժվարություններ, ինչպիսիք են կարողության կորուստը, բանտում հայտնվելը և նույնիսկ բռնության ենթարկվելը: Բայց նա բավական ուժ է ունեցել հաղթահարել այդ ամենը և այժմ բավականին խոշոր ներդնող է Ուկրաինայում:

 

Հաջորդ խոսնակը Հայաստանի ամենաերիտասարդ պլաստիկ վիրաբույժ Դավիթ Ավինյանն էր, ում կարիերայի անդրանիկ գործն իրականում չափազանց անհաջող է փորձ է եղել: Նա վիրահատել հաճախորդի քթի միջնապատը, այնինչ վերջինս ակնկալել էր նաև պլաստիկա: Սակայն այս սխալմունքը չի խանգարել, որ Դավիթը դառնա հաջողակ ու պահանջված մասնագետ:

 

Արմեն Սարգսյանի պատմությունն իրականում բավականին զվարճալի է: Արմենն ընդունվել է մաթեմատիկայի ֆակուլտետ սիրած աղջկան մոտ լինելու նպատակով: Եվ հետո միայն հասկացել է, որ բացարձակ կիրք չունի այդ ոլորտի նկատմամբ և հիմնադրել է Sky Club պառագլայդինգի ակումբը։

 

Դուբայից ժամանած Բասամ Նադերը մեծ ժպիտով պատմեց ընկերոջ կողմից խաբվելու, 1 միլիոն դոլլար կորցնելու և նրան ոչ մի կերպ չսատարող կնոջից բաժանվելու մասին: Այո՛, ժպիտով, քանի որ կարողացել է հաղթահարել այդ դժվարություններն ու դրանից բխող հետևանքները:

 

Լուսանկարներ՝ Նարեկ Ալեքսանյան
hetq.am

 

You May Also Like