Ուրբաթ իրիկունվա ընթրիք Լիլիթ Հակոբիից

Համաձայնեք, որ ուրբաթ երեկոները առանձնանում են իրենց «անհոգությամբ»: Միայն այն միտքը, որ վաղը առավոտյան ստիպված չես քնի ամենահաճելի պահը կիսատ թողնել, արթնանալ և շտապել աշխատավայր, հանգստության և ազատության զգացում է արթնացնում:
Այո, մեզանից յուրաքանչյուրը ունի հանգստի իր նախընտրած տարբերակը: Ոմանք սիրում են հանգիստը կիսել իրենց ընտանիքի հետ, մյուս մասը ուրբաթօրյա ժամանցը չեն պատկերացնում առանց ընկերների և երաժշտության: Կան նաև մարդիք, ովքեր յուրաքանչյուր ազատ վայրկյան օգտագործում են բնությանը մոտ լինելու և մտքերով սավառնելու համար:
Մի ընդհանրություն` բոլորս էլ սիրում ենք համեղ սնվել:
Ինձ համար ժամանցի վերը նշված բոլոր տարբերակներն էլ ընդունելի են: Բայց շատ ավելի հաճելի է, երբ հյուրընկալվում են ինձ և ճաշում կամ ընթրում ենք: Շատ դեպքերում պատրաստում եմ արդեն բազմիցս փորձած ճաշատեսակներ, իսկ այսօր այն առանձնահատուկ ընթրիքներից է, որի ընթացքում կհյուրասիրեմ նոր, «էքսպրոմտային» բաղադրատոմսով պատրաստած հավ:
Իմ պոստերից մեկում նշել եմ, որ խոհանոցում ինձ ազատ եմ զգում, ինչը թույլ է տալիս համային նոր ու տարբեվող համադրություններ բացահայտել:
Այս եղանակով տապակած հավը կարող եք օգտագործել թե աղցաններ և, թե հիմնական ուտեստ պատրաստելու համար:
Ինչպես միշտ, նախ, գրի առեք բաղադրիչներն ու չափաբաժինները, այնուհետև դիտեք տեսա-բաղադրատոմսը.
հավի կրծքամիս — 4 հատ
նարինջ — 1 հատ
սերուցք (յուղալի) — 250մլ
աղ և կարմիր պղպեղ — 1/2 ճ. գդ.
պանիր չեդդար — 100գր.
Instagram — the_foody_mood

You May Also Like