Նոր. Foodblog by Lilit

Բարև, ես Լիլիթն եմ:

  Երևի շատերդ ինձ նման երազել եք ինչ-որ բանի մասին և չեք էլ գիտակցել, որ ամեն ինչ այնքան էլ հեռու ու անիրական չէ, որքան թվում է:

  Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ անչափելի էր ուրախությունս, երբ Ֆաինայից ստացա առաջարկ վարել ֆուդ-բլոգ, կիսվել բաղադրատոմսերով և վայելել ընթերցողի գնահատականը:

  Խոհանոցը այն վայրն է, որտեղ ես ինձ ազատ եմ զգում: Վստահ կարող եմ ասել, որ պատրաստում եմ մեծ հաճույքով և նախընտրում եմ ինքս գտնել համային նոր ու հետաքրքիր համադրություններ և ստեղծել բաղադրատոմսեր: Իմ իսկ պատրաստած ուտեստները գեղեցիկ ձևավորելը ու նկարելը առօրյայիս ամենասպասված րոպեներն են:

  Ի ուրախություն ինձ, ինստագրամը թույլ է տալիս քեզ հետաքրքրող ինֆորմացիան մեկտեղել` հետևել բազմաթիվ հաջողված ֆուդ-բլոգերների, ստանալ գիտելիքներ և, ինձ համար ամենակարևոր հնարավորությունը` ՈԳԵՇՆՉՎԵԼ:

 Բոլորս էլ սիրում ենք համեղ սնվել: Ես սիրում եմ նաև գեղեցիկ ձևավորել: Իհարկե ֆուդ-ստիլիստիկայում իմ հմտությունները դեռ սիրողական մակարդակի վրա են: Բայց դա միայն ժամանակի խնդիր է:

  Մինչդեռ օրվա գրեթե ամենախաղաղ պահի` «Նախաճաշ»-ի, մի քանի նկար նայելուց հետո առաջարկում եմ վայելել կիրակնօրյա հանգիստը և մտածել երազանքների իրականացման մասին:

 

 

 

 

You May Also Like