extreme cat eye. սեզոնի ամենաթրենդային ակնոց

Ճիշտ է՝ ամռանն արևային ակնոցն շատ ավելի հաճախ է պրակտիկ գործառույթ իրականացնում, այն ավելի քան անհրաժեշտ իր է դառնում ամռան պայծառ արևի հետ «հաղորդակցվելիս» սակայն ակնոցային նորաձևությունը դրանից բացարձակ չի տուժում, հակառակը հնարավորություն է տալիս համադրել անհրաժեշտն ու էսթետիկը:

 

2017-ին կրկին բազմազան ակնոցի թրենդեր կան: Հատկապես ակնոցի շրջանակների՝ oversize, շրջանաձև և այլն, սակայն այս տարվա մրցակցությունից դուրս թրենդը extreme cat eye  ուրվագծով ակնոցներն են, որոնք ըստ մի շարք հեղինակավոր նորաձևության տների ամենահամապատասխանն են 2017 թվականի նորաձևությանը, և հետևաբար ամենամեծ ուշադրությանն են արժանանում նորաձևությանը հետևող հայտնիների, բլոգերների ու մոդելների շրջանակներում:

 

 

You May Also Like