Հիմնական տարրեր: Երկար զգեստեր` ատլասից, մետաքսից, շղարշից և կերպասից,ոսկյա զարդեր և ապլիկացիաներ, ձիգ սիլուետներ՝ նուրբ կտորներով:
Վարսահարդարում և դիմահարդարում: Կոկիկ հարդարված մազեր, դրամատիկ արևելյան ստվերաներկ, սև գծամատիտ և բաց վարդագույն շրթներկ:
Հիմնական գույներ: Ոսկեգույն, մարմնագույն, բեժ, ինչպես նաև երկնագույնի, կապույտի, վարդագույնի և պլատինի նուրբ երանգներ:
Աքսեսուարներ: Ատլասյա գլխազարդեր, խոշոր ականջողեր, թանկարժեք տեսք ունեցող թևնոցներ, բարակ գոտիներ և ոսկեգույն նախշերով փոքրիկ կլատչեր: