Comedy Club Yerevan. հումորի տոն մեր մայրաքաղաքում

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Երևանը վերածվել էր հումորի մայրաքաղաքի, և այդ տպավորությունները, վստահ ենք, դեռ երկար կմնան մեր սիրելի քաղաքում:

Իսկ <<մեղավորն>> այս անգամ Comedy Club-ի փառատոնն էր: Երկու օր շարունակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգաային համալիրի լեփ-լեցուն դահլիճի հանդիսատեսները մարզեցին դեմքի և որովայնի մկանները, լցվեցին աննկարագրելի դրական էներգիայով և ինչպես մեր տատերն էին ասում. <<Էնքան ծիծաղեցինք՝ կյանքներս մի լավ երկարեց>>:

Չափազանց կազմակերպված փառատոն, հսկայական պրոֆեսիոնալ աշխատանք և անթիվ հայտնի ու հարազատ դեմքեր, ում 15 տարի շարունակ տեսել ենք էկրանի մյուս կողմից և վերջապես հնարավորություն ունեցանք կենդանի տեսնել և վայելել նրանց բարձրակարգ հումորը:

Ներկայացումները շատ ավելի հետաքրքիր էին հայ հանդիսատեսի համար, քանզի հիմնական թեմաները կապված էին հայկական մշակույթի ու ազգային մենթալիտետի հետ:

Իսկ նրանք, ովքեր չկարողացան ներկա գտնվել միջոցառմանը, շուտով կարող են վայելել Հայաստանում իրականացված նկարահանումները ռուսական ՏՆՏ հեռուստաալիքների թողարկումներով:

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Պետրոսյան

You May Also Like