<<Miu Miu>> բրենդը,Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ,շապիկների նոր հավաքածու է ներկայացրել,որոնց վրա պատկերված են մարդկանց կողմից սիրված հայտնի ֆիլմերից կերպարներ ։
Կաշին արդեն 2 տարի է իր դիրքերն է ամրապնդում նորաձև աղջիկների զգեստապահարաններում: Այս ձմեռվա ամենաթրենդային հագուստներից են կաշվե զգեստներն ու տաբատները, որոնք կարելի է համադրել գրեթե ամեն ինչի հետ։Ցանկալի է նախընտրել ոչ թե ընդգծող, այլ ավելի լայն մոդելները, որոնք կարելի է համադրել oversize բաճկոնների հետ։
Լայն թևերով հագուստները նոր թրենդն է,որը խոստանում է մնալ մեզ հետ դեռ մի քանի սեզոն։Հագեք այն սվիտերով և ջինսերով,ինչպես դա անում է Քեթի Հոլմսը։Այն կարելի է համադրել նաև կաշվից կիսաշրջազգեստի հետ՝ինչպես թագուհի Լետիզիան։
Չնայած oversized-ը առաջին տարին չէ, ինչ նորաձև է, բայց միևնույնն է մեծ չափսերը նախընտրող ոչ բոլոր աստղերն են կարողանում գտնել իրենց oversized-ը։ Օրինակ Քիմ Քարդաշյանը բավական հաճախ է «խորտակվում» իր լայն բաճկոնների կամ վերարկուների մեջ ։ Ջիջի Հադիդը հազվադեպ է սխալվում հագուստի ընտրության հարցում, բայց նրա մի քանի oversized լուքերը հիասթափեցրել էին նույնիսկ այս ոճի ամենահավատարիմ երկրպագուներին: Ռիհանան մեկ գեր…