Բեյսբոլի կեպի՝ 2017-ի ամենանորաձև գլխի աքսեսուար

Բեյսբոլի սիրահար լինելը պարտադիր պայման չէ այս կեպիներին սիրահարվելու և դրանք կրելու համար: Այս չափազանց <<տղայական>> աքսեսուարը փայլեց ոչ միայն էլիտար բրենդերի 2017 թվականի հավաքածուներում (Chanel, Moschino, Alexander Wang, Elie Saab և այլն), այլ նաև դարձել է նորաձևության շաբաթների Street Fashion-ի ամենահայտնի իրերից մեկը: Այն կրում են և կանայք և տղամարդիք՝ համադրելով բազմաոճ հագուստի հետ:

Մենք չենք ասում, թե սպորտային հագուստ+կեպին այլև այդքան էլ ակտուալ չեն, սակայն այդ լուքը կարելի է լրացնել օրինակ վառ գույնի մուշտակով կամ վերարկուով:

Սակայն բացի այդ տարբերակը, նորաձևության մայրաքաղաքներում այն համադրում են տառացիորեն ամեն ինչի հետ՝ կոստյում, զգեստ, բարձրակրունկ և սպորտային կոշիկներ, մուշտակներ և տրենչեր:

 

 

You May Also Like