Այսօր Provеnce ֆրանսիական ռեստորանում տեղի ունեցավ Ֆայինա Հարությունյանի նախաձեռնած Fashion & Brunch միջոցառումը, որը շարունակական բնույթ է կրելու:
Fashion & Brunch-ն իրենից ներկայացնում է բիզնեսի և մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող կանանց մի ակումբ, որտեղ այդ կանայք կարող են ծանոթանալ, շփվել և ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել:
Այս անգամ Fashion & Brunch-ի շփման թեման Փարիզն էր, այդ իսկ պատճառով էլ այն անցկացվեց ֆրանսիական ռեստորանում, ֆրանսիական երաժշտության ներքո և անգամ Tour Delice-ի կողմից անցկացվեց փարիզյան Մուլեն Ռուժի հրավիրատոմսի խաղարկություն:
Սակայն Մուլեն Ռուժի հրավիրատոմսը միակ նվերը չէր. նվերներ էին տրամադրել բրանչի նաև մյուս գործընկերները՝ Hermitage, Tour Delice, Pernod Ricard Armenia, Provence Cafe Restaurant, Faina, CEBU Relaxation Centre: