Brunch with Faina` նվիված Երևանի 2800 ամյակին

Օրեր առաջ Alaska by Hans&Franz-ում տեղի ունեցավ Brunch with Faina հերթական հանդիպումը՝ այս անգամ նվիված Երևանի 2800 ամյակին:

Բոլորն էլ ունեն թաքուն ու սիրուն պատմություններ Երևանի հետ կապված՝ առաջին սեր, առաջին դասարան, առաջին հիասթափություն ու հաջողություն: Եվ հենց այսպիսի զրույցների ու պատմությունների ներքո էլ անցավ հանդիպումը:

Նվերներն ու անակնկալները ևս Երևանի հետ կապված էին՝ Faina շապիկ, Yerevan Mall-ի չեղչի կտրոնների գրքույկ: Անակնկալներ եղան նաև Time-ի կողմից:

Խմիչքը ևս խորհրդանշական էր.  Armenian Wine-ի կողմից՝ հատուկ Երևանի 2800 ամյակի պատվին թողարկած փրփրուն գինի:

You May Also Like