Brunch with Faina Յասաման ռեստորանում

Օրերս Ծաղկաձորի Օրբելի 8 հասցեում գտնվող Յասաման ռեստորանում տեղի ունեցավ հերթական բրանչը Ֆայինայի հետ: Այս բրանչն իր տեսակի մեջ յուրահատուկ էր, քանի որ քաղաքից դուրս էր և հնարավորություն տվեց կանանց, ովքեր հրաշալի կերպով համատեղում են անձնական-ընտանեկան կյանքն ու աշխատանքը, կտրվել առօրյայից և վայելել միմյանց հաճելի ընկերակցությունը:

Ռեստորանի հարմարավետ ու ջերմ միջավայրը, համեղ ճաշացանկն ու խմիչքներն էլ ավելի նպաստեցին լավ ժամանցի ապահովմանը:

Եվ ինչպես միշտ հյուրերն ունեցան լավագույն նվերները` Lumiere Optics -ի և Les Nereides ֆրանսիական զարդերի բրենդի կողմից:

You May Also Like