Մեկնարկեց Bonaqua 21 days արշավը. հետհաշվարկը սկսված է

Հունիսի 16-ին Երևան Մոլում մթնոլորտն ավելի քան առողջ էր, մրցակցությունը՝ թեժ: Ինչպես և խոստացվել էր, մեկնարկեց «21 օր Bonaqua-ի հետ» արշավը:

Արշավի համար հատուկ ընտրվել է Bonaqua ջուրը, քանի որ հայկական ջրից և Հայաստանում շշալցվելով այն թույլ է տալիս իրապես վայելել մեր ջրի առանձնահատուկ համը: Bonaqua-ն շշալցվում է Հայաստանում՝ միջազգային ամենաբարձր ստանդարտներով. ջրում պարունակվող բոլոր հանքանյութերը բալանսավորված են:

Նախապես ընտրված, բժշկական հետազոտություն և խորհրդատվություն անցած 40 մասնակիցները հետաքրքիր հանդիպում ունեցան սննդաբանների և միջոցառման հյուրերի ՝ սոցիալական առողջապահության մասնագետ Արուսիկ Մկրտչյանի, ակտիվ սպորտի սիրահար Սերգեյ Սարգսյանի, ֆիտնես մարզիչ Լևոն Հովհաննիսյանի և դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ:

Միջոցառումը մեկնարկեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Լենա Օհանյանի ողջույնի խոսքով, որին հաջորդեցին սննդաբանների կողմից պատրաստած հետաքրքիր և օգտակար դասընթացներ:

Սակայն ամենահետաքրքիր հատվածը դեռ առջևում էր. մասնակիցները բաժանվեցին 4 խմբի, որոնք առաջնորդում էին Սերգեյը, Ֆաինան, Արուսն ու Լևոնը: Սկսեց թեժ պայքար: Թիմերը պատասխանեցին առողջ ապրելակերպի վերաբերյալ մի շարք հարցերի: Բոլոր թիմերն էլ ուժեղ էին, բայց հաղթող ճանաչվեց Սերգեյի թիմը, որի բոլոր անդամները ստացան բացօթյա լողավազանի այցելության վաուչերներ:

 

Միջոցառման կազմակերպիչն է McCann Yerevan ընկերությունը:

Շարունակե՛ք հետևել մեզ և սպասեք արշավի վերաբերյալ թարմացումների:

Bonaqua գազավորված և ոչ գազավորված ջրերը հայկական շուկայում ներկայացնում է «Կոկա Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը: Հայկական ջրից և Հայաստանում շշալցվելով, Bonaqua-ն թույլ է տալիս իրապես վայելել մեր երկրի ջրի առանձնահատուկ համը: Bonaqua ջրերում բոլոր հանքանյութերը բալանսավորված են, և այն  հարուստ է կալցիումով, մագնեզիումով, նատրիումով և կալիումով:Վերջերս Bonaqua ջուրը հավաստագրվել է Միջազգային համի և որակի ինստիտուտի կողմից՝ իր գերազանց համի համար:

 

 

 

You May Also Like