#bonaqua21days. ձևավորում ենք ջուր խմելու առողջ մշակույթ

Գիտնականներն արդեն վաղուց ապացուցել են, որ 21 օրվա ընթացքում հնարավոր է ձևավորել ցանկացած լավ սովորություն կամ ազատվել վատ սովորություններից: Հենց այս տրամաբանությամբ է «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ»-ի և McCann Yerevan ընկերության կողմից նախագծվել 21 օր Bonaqua-ի հետ արշավը, որը նպատակ ունի առողջ ապրելակերպ  քարոզել սպառողների շրջանում և այդ ապրելակերպը դարձնել կենսակերպ:

Image may contain: people sitting, screen and indoor

Bonaqua-ն լինելով Հայաստանում շշալցվող ջուր և համապատասխանելով ֆիլտրացիայի և օրգանիզմին անհրաժեշտ միներալների բալանսավորման միջազգային ստանդարտներին, ցանկանում է ջուր խմելու առողջ մշակույթը ներմուծել նաև Հայաստանայան առօրյա:

Image may contain: drink, plant and outdoor


Նախապես ընտրված 40 մասնակիցները բժշկական հետազոտություն անցնելուց և բժիշկ-դիետոլոգների հետ խորհրդատվություն ունենալուց  հետո 21 օր շարունակ օրական 2 լիտր ջուր կխմեն՝ շարունակելով կապ պահպանել մասնագետների հետ և կիսվելով ինքնազգացողության փոփոխություններով:

Նախագծի շրջանակներում հավաքվել են լավագույն պրոֆեսիոնալները՝  որակավորված սննդաբաններ Լիդիա Այվազյանը և Հասմիկ Աբովյանը, սոցիալական առողջապահության մասնագետ Արուսիկ Մկրտչյանը, ակտիվ սպորտի սիրահար Սերգեյ Սարգսյանը, ֆիտնես մարզիչ Լևոն Հովհաննիսյանը և առողջ ապրելակերպի և սննդակարգի ջատագով դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

Լիդիա Այվազյան

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

Հասմիկ Աբովյան

Արուսիկ Մկրտչյան

Սերգեյ Սարգսյան 

Image may contain: 1 person, standing, tree and outdoor

Լևոն Հովհաննիսյան

Image may contain: one or more people

Ֆաինա Հարությունյան

 

Նախագիծը կմեկնարկի հունիսի 16-ին ժամը, 16:00-ին՝ Երևան Մոլի Ատրիումում: Սպասվում են մի շարք հետաքրքիր հյուրեր, խաղեր և հյուրասիրություն: Դուք էլ համեցեք, ուրախ է լինելու:

Միջոցառման կազմակերպիչն է «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ»-ն:

You May Also Like