Atkinsons 1799. անգլիական շունչ Hermitage Aremnia-ում

Երեկ երևանում լոնդոնյան եղանակ էր՝ անձրևոտ և խոնավ, ինչն ավելի խորհրդնանշական դարձրեց անգիլական Atkinsons 1799 «Pirates՛ Grand Reserve» օծանելիքի բացառիկ շնորհանդեսը՝ Hermitage-ի Սայաթ-Նովայի մասնաճյուղում։

 

Կակաոյի և ռոմի մաքուր նոտաներ պարունակող այս օծանելիքի նորացված տարբերակը հրաշալի կերպով արտահայտում է 200 տարվա պատմություն ունեցող բույրի խորությունը և միաժամանակ դասական պարզությունը: Եվ պատատահական չէ, որ այն դասվում է բարձր դասի էլեգանտ բույրերի շարքին:

 

Բացի ռոմից ու կակաոյից, օծանելիքի բաղադրության մեջ կա վանիլ, հասմիկ և հելիոտրոպ. այսպիսի համադրությունն էլ ավելի առեղծվածային ու դյութիչ է դարձնում բույրը:

Երեկոն ևս կազմակերպված էր օծանելիքի բաղադիչներին համապատասխան՝ ռոմի և շոկոլադե խմորեղենի հյուրասիրությամբ և ծովահենի մասնակցությամբ:

 

Hermitage-ը նախապատրաստել էր ևս մեկ անակնկալ միանգամից 5 հյուրի համար, ովքեր ընտրվեցին վիճակահանությամբ և Instagram-ում hermitage_atkinsons հեշթեգով նկարներ հրապարակելու միջոցով:

 

 

 

 

You May Also Like