Այս ամառն անցկացնում ենք հայկական շապիկներով

Նորաձևության լեգենդները պնդում են, որ այն օրվանից ինչ Մարլոն Բրանդոն «Տրամվայ «Ցանկություն»» ֆիլմում հանդգնեց ներքնազգեստ համարվող շապիկով էկրան բարձրանալ ու աշխարհի կանանց համար դարնալ ցանկասիրության դասական օբյեկտ շապիկը դարձավ առօրյա հագուստ։

Բնականաբար, ամեն շապիկ հագնողը Բրանդո չի դառնում, սակայն ժամանակակից պահարանը առանց շապիկի պատկերացնել դժավար է․ թե՛ սպորտային, թե՛ տարբեր քեժուալ միքսերում շապիկը հագուստի բազային էլեմենտներից է։

Հայկական շուկայում շապիկների արտադրանքը աճում է լավ անձրևից հետո սնկերի արագությամբ, ընդ որում տեղացի դիզայներների որակն ու ստեղծագործական մոտեցումը չի զիջում համաշխարհային տենդենցներին։ Մենք փոքրիկ ուսումնասիրություն ենք կատարել տեղական շուկայում ձեզ դրանում համոզելու համար։

Գնացինք․․․

Faina

Հայաստանում «Faina» ապրանքանիշն այսօր ներկայացման կարիք չունի․2007թվականից ի վեր հայկական ֆեշն շուկայում այն իր հաստատուն տեղն ունի։  Հայ դիզայներներից Ֆաինան առաջինն էր, ով կոտրեց սնդուսափայլ«ճոխության» կանոններն ու պատկերացումները, ասպարեզ բերելով մաքուր ու թեթև ուրվանկարն ու էլեգանտությունը։

Շապիկները Ֆաինայի հիմնական արտադրանքը չեն, սակայն ժամանակ առ ժամանակ դիզայները«խուլիգանություն» է անում, ներկայացնելով մե՛կ սպորտային հավաքածու, մե՛կ թեմատիկ շապիկներ։ Օրինակ, այդպիսի անսովոր էքսպերիմենտ էր մի քանի տարի առաջ «Տիգրան Մեծ» շապիկների հավաքածուն, որը սպառվեց տաք կարկանդակների արագությամբ։

 

Այս ամառ Ֆաինան ներկայացնում է հատուկ t-shirt տրիկոտաժից պատրաստված սպիտակ շապիկների շարք Հայաստանին նվիրված ասեղնագործ գրվածքներով և հայտնի «Love is…» սլոգանի հայկական «Yerevan is…»մեկնաբանությամբ։

 

Դիզայների խոսքերով, գրվածքներն ու զարդանախշերը նրա՝ Հայաստանի հանդեպ այն զագցմունքի արտահայտումն է, որը տարիներ առաջ նրան Ղազախստանից հայաստանբերեց։

Հավաքածուն հասանելի է Yerevan Mall-ում տեղակայված «Faina» ֆիրմային խանութում։

Գինը՝ 25.000 դրամ։

 

Naghash

«ՆԱՂԱՇ» բրենդի մասին հանրությունն առաջին անգամ իմացավ 2014 թ․-ին, երբ հիմնադիրները ներկայացրեցին Քոբայրի վանքի պատերին պահպանված մանրանկարների մշակմամբ հագուստի հավաքածուն։

Հիմնադիրները՝ Արուսյակ Պողոսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է  և Մարգարիտա Սիրեկանյանը, ով գեղանկարիչ և հագուստի մոդելավորող է, առանձնակի բծախնդրությամբ են վերաբերվում իրենց արտադրանքի որակին, քանի որ ձգտում են իրենց աշխատանքով հասարակությունը բերել երկու կարևոր եզրակացության՝ այն է – տեղական արտադրանքը որակյալ է,  տեղական արտադրանքը ճաշակով է:

Աղջիկները պատմում են, որ առաջին հավաքացուն ստեղծելիս ոգեշնչվել են հինավուրց հայկական վանքերի զարդանախշերով։Եկրորդինը՝ հայ անվանի նկարիչների գործերով:

 

Իսկ երրորդ հավաքածուն անվանել են GOOGLE IT։ Այն իր մեջ կոչ ունի գուգլել այն ամենը ինչ գրված է շապիկին, օրինակ՝ հայկական բոլոր մայրաքաղաքները։ Այստեղ ՆԱՂԱՇ-ցիները յուրօրինակ «քաղաքական համեմունք» են օգտագործել, առաջարկելով գուգլել նաև Ստեփանակերտը․․․

 

Բացի մայրաքաղաքներից շապիկների վրա կհայտնվեն նաև ավանդական կերակրատեսակների անվանումներ, որոնց ազգային պատկանելիության շուրջ մշտական պայքար կա Հայաստանի և տարբեր հարևանների միջև: Աղջիկների խոսքով այս շարքը շարունակելի է…

«Naghash» շապիկները հասանելի են 5Concept հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ-սրահում Տերյան 65 հասցեով, ինչպես նաև Երևան Մոլում բացված 5Concept Pop Up խանութում:

Գինը՝ 9․000 — 25.000 դրամ:

 

Masoor

«Masoor»-ը նորաստեղծ, ընդամենը մի քանի ամիս պատմություն ունեցող անվանում է, ինչն էլ ավելի ոգևորիչ է դարձնում նրա մասին գրելը։ Աստղիկն ու Մհերը երիտասարդ մի զույգ են, ովքեր վերջինիս հոբբին՝ լեռնագնացությունն ու Աստղիկի մասնգիտությունը՝ դիզայներ/իլյուստրատոր մարմնավորել են յուրահատուկ արտադրանքում։

Իրենց խոսքերով, շապիկներն ստեղծելիս ոգեշնչվում են հայրենի բնությամբ,  լեռնագնացության և քայլարշավների հանդեպ սիրուց։ Նման շապիկներ ստեղծելը դարձել է նրանց զգացողությունները կիսելու յուրատիպ մի միջոց։

Շապիկները պատրաստված են բամբակե հումքից և հասանելի են առցանց «Masoor»-ի պաշտանական էջում, 5Concept հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ-սրահում Տերյան 65 հասցեով, ինչպես նաև Երևան Մոլում բացված 5Concept Pop Up խանութում:

Գինը՝ 14.500 դրամ։

 

Petoor

Երևանյան ֆեշն անցուդարձում «Petoor»-ը ևս մեկ երիտասարդ, բայց հաջողված և սիրված ապրանքանիշ է, որն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը 2016 թ․-ին Tashir for Armenian Brands հարթակում:

Հիմնադիր Անի Մկրտչյանը մասնագիտությամբ նորաձևությունից հեռու՝ ալտերնատիվ էներգետիկայի և էկոլոգիական կրթության էքսպերտ լինելով հանդերձ այնուամենյանիվ շատ սուր զգաց տեղական ֆեշն շուկայի պահանջարկը։ Պիժամների համաշխարհային թրենդը բերելով Երևան նա լրացրեց այդ դատարկ խորշը, որից հետո քաղաքի բոլոր նորաձևիստուհիները զգեստավորվեցին «Petoor»-ի պիժամների մեջ, պատրաստակամորեն կրելով տեղական արտադրանքը։

Այս տարի «Petoor»-ը իր ավանդական պիժամների հետ մեկտեղ ներկայացնում է նաև շապիկների շարք, որը շարունակում է բրենդի ամառային նոր, դեռ ստեղծման ընթացքում գտնվող հավաքածուի հիմնական թեման. ճապոնական մշակույթ, հագուստ, որը զարդարված է ծաղկած բալենիներով, հիերոգլիֆներով, կռունկներով։

 

«Petoor» ապրանքանիշը ներկայացված է Տաշիր Ա.Կ.-ի 4-րդ հարկում, 5Concept հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ-սրահում Տերյան 65 հասցեով, նաև Երևան Մոլում բացված 5Concept Pop Up խանութում:

Գինը՝  15.000 – 28.000 դրամ։

 

 

ANNUK ART 

«ANNUK ART»ապրանքանիշը իր գոյության դեռ մեկ տարինել չի բոլորել, սակայն դա չի նշանակում, որ բրենդը ինչ որ երիտասարդի փորձարկում է։ Հիմնադիրը՝ նկարչուհի Աննա Սողոմոնյանը, նկարում է շուրջ 15 տարի, իր ստեղծագործական կյանքի ընթացքում արժանանալով արվեստը գնահատողների ճանաչմանըև գնահատանքին։

Աննայի խոսքերով ANNUK-ը ծնվեց հայկական ապրանքանիշներին միանալու գործնական առաջարկից, որից հետո նկարչուհին որոշեց հիմնել իր սեփական խանութը, ինչը նա ավելի շատ արվեստի անկյուն է համարում։

 

Աննայի խոսքերով այս ամռանըներկայացված շապիկների նկարազարդումները բազմամզան են թե՛ թեմայի , թե՛ գույնի առումով , արված են բարձրորակ տեքստիլ ներկերով և չեն կրկնվում։ Շապիկների համար Աննան  օգտագործում է կրեպդեշին, շտապել ու մետաքս, համարելով, որ ամառվա հագուստի համար դրանք ամենաբարակ ու հաճելի կտորներն են։

 

Շապիկները կարելի էփեռք բերելՏաշիր առևտրի կենտրոնի 4 հարկում:

Դրանց միջին արժեքը մոտ 35.000 դրամ։

 

Taraz Art

Թվում է թե Տերյան մշակույթային կենտրոնը Երևանում գործել է անհիշելի ժամանակներից։ Նկարիչ դիզայներ և արվեստագիտության թեկնածու Լիլիթ Մելիքյանի թեթև ձեռքով հենց կենտրոնին են վերագրվում բազում վերականգնված պատմական ազգային տարազներ, ազգային ավանդույթների ու պարերի հանրածանոթացումը։ Լիլիթի թիմը անխոնջ աշխատում է․ վերջին տարիների ընթացքում մի քանի հավաքածու է ներկայացրել, փորձելով օգտագործել ազգագրականտարազային էլեմենտները ժամանակակից հագուստի մեջ։

2014-ին կենտրոնը ներկայացրեց «Taraz Art» բրենդը, որի շրջանակներում կենտրոնի վարպետներըսկսեցին պատրաստել նաև բամբակյա շապիկներ Հայաստանի տարբեր մարզերին բնորոշ տարազների պատկերներով։

 

Լիլիթի խոսքերով շապիկները ներկայացնելու նպատակն է հայկական տարազի գեղեցկության ու նրբության տարածումն ու ճանաչումը։

 

Շապիկները հնարավոր է  գնել Տերյան 72 հասցեով Տերյան Մշակութային Կենտրոնում և

Խորենացի 33 հասցեով, Տաշիր Առևտրի Կենտրոնի 4-րդ հարկում։ ​

Գինը՝ 6.000 դրամ։

 

 

 

Ruzane

Եվս մեկ երևանյան երիտասարդ ու խոստումնալից անվանում հայակական ֆեշն բիզնեսում՝ «Ruzane», որը ներկայացավ երևանցիներին այս տարվա դեկտեմբերին ու միանգամից տեղ գտավ պճնուհիների պահարաններում։

Հիմնադիր Ռուզաննան մասնագիտությամբ նկարիչ դիզայներ է, որը մինչ սեփական բրենդը հիմնելը ֆիլմերի հագուստի նկարչի իր երկար ու բեղմնավոր ճանապահն է անցել։

Ռուզաննայի խոսքերով, նա մի օր մտածել է, որ մասնագիտական փորձը կարող է աշխատացնել նաև իր համարև երկար չմտածելով անցել է հավաքածուի ստեղծման գործին։

Շապիկները «Ruzane»-ում պատրաստում են հատուկ t-shirt տրիկոտաժից։ Զարդարանքը ստեղծելու աղբյուրներ Ռուզաննան փնտրում է ամենուր։ Օրինակ, հայտնի սիրտ պատկերող ապլիկացիան ստեղծելուն նրան ընկերուհին է ոգեշնչել։

«Մենք խոսում էինք սրտերի պատկերների մասին ու ես տեղում սկսեցի նկարել, ջանալով ցուցադրել թե ինչ անսովոր կերպով կարելի է այն պատկերել, — պատմում է Ռուզաննան, — հետո պատկերը մշակեցինք ու տարանք ասեղնագործության։ Այդ օրվանից էլ այդ պատկերը դարձավ «Ruzane»-ի մշտական էլեմենտներից մեկը, որը բացի շապիկներից նաև այլ հագուստի վրա է պատկերված»։

 

Իր կարճ գոյության ընթացքում «Ruzane»-են արդեն հասցրել է նաև հաջողված համագործակցություն ունենալ «Loom Weaving» գործած կարդիգանների ապրանքանիշի հետ։

«Լումի հետ համատեղ արտադրած շապիկների ստեղծմանն ինձ ոգեշնչել է բոհո ոճն ու մեր տան հին գործած ծածկոցները, որոնք ես հաճախակի ուզեցել եմ քանդել ևօգտագործել ինչ որ ավելի ժամանակակից ու պրակտիկ բաների հետ, սակայն ամեն անգամ ափսոսացել եմ հին աշխատանքը», — այսպես է պատմում իր համագործակցության մասին Ռուզաննան։

«Ruzane» շապիկները կարելի է գտնել 5Concept հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ-սրահում Տերյան 65 հասցեով, նաև Երևան Մոլում բացված 5Concept Pop Up խանութում:

Գինը՝ 12.000 դրամ։

 

Shabeeg

Բնականաբար տեղական արտադրության շապիկների ցանկը չեր կարող չընդգրկել խոսուն անունով երիտասարդ «Shabeeg» բրենդը, որը հիմնադրվել է ընդամենը 2016 թ․-ին։ Բացառապես բամբակից պատրաստված և հայկական մոտիվներով զարդարված «Shabeeg» շապիկները կարճ ժամանակահատվածում սիրվել են շատերի կողմից։

Բրենդը ստեղծելէ Մերի Սուքիասյանը` բրենդի կոնցեպտի հիմքում դնելով հայկական ֆաունայի ներկայացուցիչների պատկերները։

 

Այնուհետև, անցնելով նոր հավաքածուի պատրաստմանը ու նոր մոտիվներ փնտրելով Մերին սկսում է իր թիմի հետ շապիկներին պատկերել հայ թագավորներին և թագուհիներին․ Արշակունիներ, Բագրատունիներ, Հեթումյաններ..

Մերին նշում է, որ «Shabeeg»-ի նպատակներից է սփյուռքի ու հայաստանցի երիտասարդներին, ինչպես նաև այլազգի տուրիստներին հայ պատմոթյունն ուսուցանելը։

«Օրինակ, Արտաշես բարեպաշտի շապիկին պատկերված է նրա դեմքը, բայց եթե ավելի մոտիկից նայենք, կտեսնենք իր կենսագրությունը:Մենք ոգեշնչվել ենք ինչպես բոլորին հայտնի թագավոր-թագուհիներով, այնպես էլ ոչ այնքան որպես հայուհի հայտնի Երուսաղեմի միջնադարի թագուհի Մելիսենդեով, որն աշխարհին հայտնի է իր սաղմոսարանով: Նա Կիլիկիայի հայազգի իշխան Միտենեյի(Մալաթիա) Գաբրիելի դստեր` Մորֆիայի և ֆրանսիացի խաչակիր-ասպետ Բալդուինի դուստրն էր, ով եղել է Երուսաղեմի թագուհի 11311153թթ.», — նշում է Մերին։

«Shabeeg»-ները կարելի է գնել․

Առցանց․ www.shabeeg.com

Rossia Mall «Saroyan» hipster store/Տիգրա Մեծ 16/

5сoncept store /Տերյան 65/

Muraba shop /Մոսկովյան 24/

5concept pop-up store Yerevan Mall /Արշակունյաց 34/

Գինը՝ 5000-15000 դրամի սահմաններում։

 

Հեղինակ՝ Աննա Թավաքալյան

You May Also Like