1880 bar & more. Սարյանական նոր երանգներ Երևանում

Մոսկովյան 28 հասցեում երևի թե նկատած կլինեք Մարտիրոս Սարյանի «Իմ Բակը» նկարով մեծ խճանկարը, որին կից էլ հենց գտնվում է 1880 bar & more-ը, որի անվանումը մեծ նկարչի ծննդյան թիվն է:

Սակայն միայն խճանկարն ու անվանումը չեն, որ կապված են Սարյանի հետ: Բարի ներսի պատերից ևս կախված են նկարչի լուսանկարներից՝ իր տարբեր ճամփորդութուններից ու կենցաղային հետաքրիր պահերից, որոնք տրամադրվել են հենց Սարյանի թանգարանի կողմից:

Հետաքրքիր դիզայնի արդյունքում նաև Սարյանի կտավների հայտնի կերպարներից ստացված մի իլլյուստրացիա կարելի է հանդիպել սրահում, որտեղ կերպարները 1880 bar & more-ում նստած ժամանակն են վայելում:

Խոհանոցը բազմազան է, գրեթե ամեն տեսակի ուտեստ կա ու դրանք շեֆ խոհարարը շատ յուրօրինակ ձևով ու գեղարվեստական մոտեցմամբ է մատուցում: Նման մոտեցում ունեն նաև բարմեները: Առաջարկում են և դասական խմիչքներ, ինչպես նաև իմպրովիզներ:

You May Also Like