Ճաշելու ժամ Ֆաինա Հարությունյանի հետ

Ֆաինա Հարությունյանը և «Յասաման» ռեստորանը կազմակերպել էին մի հետաքրքիր միջոցառում` «Ճաշելու ժամ Ֆաինա Հարությունյանի հետ»: Երևանյան նորաբաց «Յասամանում» Ֆաինային և իր հյուրերին շեֆ-խոհարարը ցուցադրեց վարպետության դաս մանթի պատրաստելու համար ։ Պատրաստման ընթացքին մասնակցում էին նաև հյուրերը,որոնք այնուհետև ճաշակեցին իրենց պատրաստած մանթին։Week.am-ի հետ զրույցի ժամանակ Ֆաինան ասաց,որ միջոցառումը անցել է շատ ջերմ մթնոլորտում,և որ այն կկրի շարունակական բնույթ։Միջոցառման հյուրերի համար Les Nereides խանութ-սրահը պատրաստել էր նվերներ։

You May Also Like