Իվանկա Տրամպը վերամշակված պլաստիկից կոշիկներով

Վերջին մի քանի տարիների ընթացքում նորաձևության բրենդերը հաճախ են հրաժարվում բնական մորթուց կամ հայտարարում,օրինակ,օրգանական բամբակի օգտագործման մասին: Որոշ բրենդեր ավելի հեռուն են գնում և ստեղծում ամբողջական հավաքածուներ օվկիանոսային աղբից: Իվանկա Տրամպը հաճախ է ողջունում նման նախաձեռնությունները և ամեն կերպ փորձում է սատարել ու մասսայականացնել դրանք: Մարոկկոյում , այցելելով ձիթապտղի դաշտեր, Իվանկան կրել է Rothy’s ապրանքանիշի ցածրակրունկ, սև կոշիկներ, որոնք պատրաստվում են վերամշակված պլաստիկ շշերից: Rothy’s ընկերությանը այդ նպատակով արդեն վերամշակել 41 մլն շիշ: Մնում է հուսալ, որ կոշիկները շատ չեն վնասվի նման պայմաններում կրելուց, և երկար կծառայեն:

You May Also Like